Իսպանիան 2009թ. սեպտեմբերից հետո առաջին անգամ դոլարով նոմինացված $2մլրդ-ի պարտատոմսեր է տեղաբաշխել: Երկրի իշխանությունները փորձում են այսպիսով դիվերսիֆիկացնել պարտքային պարտավորությունները և նվազեցնել արտաքին ներդրումներից կախվածությունից:
Տեղաբաշխման կազմակերպիչները բրիտանական Barclays-ը, ամերիկյան Citi-ն, իսպանական Santander-ը և ֆրանսիական Societe Generale-ը:
2012թ. Իսպանիան, որը եվրոգոտու երկրների շրջանում բյուջեի ամենամեծ պակասուրդ ունեցողներից է,պարտքային շուկայում լուրջ խնդիրերի է առերեսվել: Պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է մինչև այն պահը, երբ Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է միջամտել: Սա «վախեցրել» է չարաշահորդներին, և իրադրությունը շտկվել է:
Ներկայում Իսպանիան արդեն տեղաբաշխել է 2013-ի համար նախատեսված միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի մեկ հինգերորդ մասը: Փետրվարի 21-ին տեղաբաշխվել են երկամյա, հնգամյա և տասնամյա պարտատոմսեր: Bloomberg-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի կառավարությունը երկրի 17 ինքնավար շրջանների համար պետպարտատոմսերի տեղաբաշխման եկամտաբերության ցուցանիշների սահմանագիծ է նախանշել:
Իշխանությունների կարծիքով ՝ այս միջոցառումները Իսպանիայի շրջաններին պարտքային շուկաներին մատչում կապահովեն, ինչը, իր հերթին, հնարավորություն կտա պարտքային ծանրաբեռնվածությունը կրճատել ինչպես ամբողջ երկրի, այնպես էլ շրջանների մակարդակով:
Մի շարք շրջաններում պետպարտատոմսերի եկամտաբերության պարգևավճարը չի գերազանացել 1%-ը, մինչդեռ օրինակ Կատալոնիայում մինչև 2020թ. մարման ժամկետ ունեցող €1 մլրդ-ի պարտատոմսերի պարգվավաճաևը կազմել է 3,14%:
Իսպանիայի կառավարության որոշումը ուժի մեջ է մտել փետրվարի 15-ին: Առաջինը պարտատոմսեր տեղաբաշխել է Կաստիլիա-Լեոնե շրջանը՝ €598 մլն ծավալով:
Civilnet











