Գլխավոր Լրահոս

Թրամփը հայտնել է Վենեսուելայի օդային տարածքը փակելու մասին

Թրամփը հայտնել է Վենեսուելայի օդային տարածքը փակելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ օդային տարածքը փակելու մասին։ Այս մասին նա գրել է Truth Social-ում։

«Բոլոր ավիաընկերություններին, օդաչուներին, թմրանյութերի և մարդկանց առևտրով զբաղվողներին. խնդրում եմ Վենեսուելայի վրայով և շրջակայքով օդային տարածքը համարել լիովին փակված», - գրել է Թրամփը։

Անցյալ շաբաթ Reuters-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա օրերին սկսել Վենեսուելայի դեմ գործողությունների նոր փուլ, այդ թվում՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հնարավոր տապալման համար։

Վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ն բազմիցս օգտագործել է ռազմական ուժեր՝ Կարիբյան ծովում ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավակներ ոչնչացնելու համար։ Իշխանությունները պնդում են, որ նման գործողություններ են իրականացվում՝ միջազգային հանցագործության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում