Գլխավոր Լրահոս

Բաքուն ցանկացում է ԵՄ-ին ներգրավել «Զանգեզուրի միջանցք» «նախագծում»

Բաքուն ցանկացում է ԵՄ-ին ներգրավել  «Զանգեզուրի միջանցք» «նախագծում»

Բաքուն ցանկանում է, որ Եվրոպական Միությունը ներգրավված լինի այն նախագծում, որն Ադրբեջանում, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» են անվանում։ 

Բաքվի ցանկությունների մասին խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը EU Today-ին տված հարցազրույցում։

Հաջիևը «Զանգեզուրի միջանցքը» ներկայացրել է որպես «Միջին միջանցքի» կարևոր մաս, որը կապում է Չինաստանը, Կենտրոնական Ասիան և Եվրոպան։ 

Նա հայտարարել է, որ այն կունենա տրանսֆորմացիոն ազդեցություն եվրասիական տրանսպորտային լանդշաֆտի վրա, իսկ Ադրբեջանն այս գործընթացում իրեն տեսնում է «առանցքային դերակատար»։ 

Հաջիևը վստահեցրել է, որ «պատերազմն ավարտված է Ադրբեջանի համար, և հակամարտությունն ավարտված է», և անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը, որը պետք է բերի «բարգավաճում և զարգացում»՝ ստեղծելով փոխկախվածություն հարևանների միջև։ 

Նա նաև հայտարարել է, որ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կապերի ընդլայնման պարագայում Հայաստանը կարող է «փակուղուց» դառնալ տարանցիկ երկիր։

Պաշտոնական Բաքվի կողմից հաճախ հնչող «Զանգեզուրի միջանցք» եզրույթ անընդունելի է պաշտոնական Երևանի համար։ Հայաստանը բազմիցս վերահաստատել է, որ Ադրբեջանի պաշտոնյաների տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերվել Հայաստանի Հանրապետության տարածքին։

Հայաստանի սուվերեն տարածքով Ադրբեջանի բուն տարածքը Նախիջևանին կապող ապագա ճանապարհը պաշտոնապես կոչվում է TRIPP: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի համաձայն Հայաստանն ու ԱՄՆ-ն փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետաշխատելու են՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղու» իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս նախագծում երրորդ կողմի ներգրավմանը հայտարարել է, որ Եվրամիությունը վստահելի գործընկեր է Հայաստանի համար։ Եվ երրորդ կողմը կարող է ներգրավվել միայն Հայաստանի և ԱՄՆ-ի համաձայնության դեպքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում