Գլխավոր Լրահոս

Հայաստանի քաղաքացիություն է ստացել 16,000 արցախցի

Հայաստանի քաղաքացիություն է ստացել 16,000 արցախցի

Նոյեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 23,122 արցախցի, քաղաքացիություն ստացել է 15,819-ը. ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից։

Որպեսզի արցախցիները կարողանան օգտվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ նոյեմբերի 7-ի դրությամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար հավաստագիր է ստացել 3,323 ընտանիք (13,308 անձ), որից 1,237-ն (5,333 անձ) արդեն իրացրել է հավաստագիրը։

Ըստ ԱԱԾ-ի՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,647 արցախցի։

ՆԳՆ-ից նաև հայտնեցին, որ նոյեմբերի 19-ի դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար դիմել և ստացել է 111,853 Ղարաբաղի բնակիչ։

Ավելի վաղ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվել է շուրջ 150,000 անձ, և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ։

***

2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը 24-ժամյա ռազմական գործողությունից հետո զավթեց Արցախը։ Հայկական բնակչությունը հարկադրված լքեց իր հայրենիքը և տեղափոխվեց Հայաստան։ Միջազգային մարդասիրական կազմակերպությունները և մարդու իրավունքների պաշտպանները որակել են այս իրադարձությունները որպես էթնիկ զտում։

2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում է փախստական։ Այդ պահից սկսած արցախցիներն ունեին երկու ընտրություն՝ կա՛մ մնալ փախստական, կա՛մ ստանալ Հայաստանի քաղաքացիություն։

Տե՛ս նաև՝ «Արցախյան» անձնագիրը՝ ինքնության կիսատ հավաստում

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում