Գլխավոր Լրահոս

Կքննարկվի ավագ դպրոցում վարորդական տեսական դասընթացներ մտցնելու հարցը

Կքննարկվի ավագ դպրոցում վարորդական տեսական դասընթացներ մտցնելու հարցը

Հայաստանում կքննարկեն ավագ դպրոցում՝ ավարտական դասարանների աշակերտների համար վարորդական տեսական դասընթացներ մտցնելու հարցը: 

Այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը փոխանցեց 12-րդ դասարանի աշակերտների առաջարկը՝ ավագ դպրոցում ունենալու ծրագիր, որտեղ կկարողանան վարորդական քննությունների համար տեսական գիտելիքներ ձեռք բերել:

«Հրաշալի առաջարկ է, ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացն առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար, և իրենք կարողանան նաև հանձնել համապատասխան քննությունները: Վստահ եմ, որ կարող ենք առնվազն սկսել փորձարկել ավագ դպրոցներից: Վստահ եմ, որ մոտ ապագայում կքննարկենք, թե ինչպես կարող են սկսել իրականացնել, և ինչու ոչ, սեպտեմբերից մեկնարկել»,- ասաց Անդրեասյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում