Գլխավոր Լրահոս

Իսրայելը հետախուզման աշխատանքների արտոնագիր է տրամադրել Genie Energy-ին

Իսրայելը հետախուզման աշխատանքների արտոնագիր է տրամադրել Genie Energy-ին

Իսրայելի իշխանությունները Սիրիայի հետ վիճելի Գոլանի բարձունքներում նավթի հետախուզման աշխատանքների առաջին արտոնագիրն են տրամադրել:

Արտոնագիրը ստացած ամերիկյան Genie Energy ընկերությանը թույլ է տրվում հետախուզման աշխատանքներ իրականացնել բարձունքի տարածքի գրեթե կեսում: Ընկերությունը հիմնադրել է Հովարդ Ջոնասը, որն այժմ տնօրենների խորհրդի նախագահն է։ Այն ղեկավարում է Իսրայելի շինարարության նախկին նախարար Էֆի Էյթամը։ Genie Energy-ի բաժնետերերի թվում են ամերիկացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքը և բանկիր Ջեյկոբ Ռոտշիլդը։

Գոլանի բարձունքներում նավթի հետախուզման աշխատանքները սառեցվել են 1992-1995 թթ., երբ Իսրայելի վարչապետը Իցխակ Ռաբինն էր, և խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ էին ընթանում Սիրիայի հետ: 2012թ. մայիսին Իսրայելի էներգիայի նախարար Ուզի Լանդաուն հանձնարարել էր վերականգնել Գոլանի բարձունքներում նավթի և գազի հետախուզման աշխատանքների արտոնագրերի տրամադրումը։

Մինչ 1967թ. արաբա-իսրայելական վեցօրյա պատերազմը Գոլանի բարձունքները պատկանել են Սիրիային: Պատերազմից հետո բարձունքներն անցել են Իսրայելին, որը 1981թ. միակողմանիորեն դրանք իր տարածքի մի մաս է հայտարարել։ ՄԱԿ-ը չի ճանաչել Գոլանի բռնակցումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում