Գլխավոր Լրահոս

Յոթ Վերքում տեղի ունեցող պատարագին զեղչվեց Կաթողիկոսի անունը

Յոթ Վերքում տեղի ունեցող պատարագին զեղչվեց Կաթողիկոսի անունը

Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում ընթացող պատարագի ընթացքում զեղչվեց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը, եկեղեցում մի քանի քաղաքացիներ աղմուկ բարձրացրին՝ վանկարկելով կաթողիկոսի ու թեմի առաջնորդ, ազատազրկված Միքայել արքեպիսկոպոսի անունները։

Կաթողիկոսի անունը հնչեցնողներին դուրս բերեցին եկեղեցուց։

Դեկտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մասնակցում է պատարագի։ 

Փաշինյանը Յոթ Վերքում է, իսկ Շիրակի թեմի քահանաները՝ Ամենափրկիչում։ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել են մատուցել Փաշինյանի մասնակցությամբ պատարագը՝ մերժելով զեղչել վեհափառի անունը: Գյումրիի Յոթ Վերքում մատուցվող պատարագին մասնակցում են նաև Փաշինյանին հետ հանդիպած 8 եպիսկոպոսներից երեքը։

Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանն ամեն կիրակի այցելում է որևէ եկեղեցի ու մասնակցում պատարագի։ Այն պատարագներին, որին մասնակցում է, Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը չեն հնչեցնում։ Դեկտեմբերի 4-ին Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ ինքը գնում է այն պատարագներին, որտեղ Կաթողիկոսի անունը չի հնչում։ Նա հավելել էր, որ իրենց այս խնդրանքը հոգևորականներին հասնում է տարբեր ուղիներով, այդ թվում՝ ԱԱԾ-ի աշխատակիցների կամ ծանոթների միջոցով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում