Գլխավոր Լրահոս

Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին

Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում Euronews-ին պատմել են, թե ինչպես սկսվեց խաղաղության գործընթացը և համատեղ ինչպիսի ապագայի պետք է ձգտեն երկու երկրները։

Գրիգորյանը Euronews-ին ասել է, որ «առաջնորդները մտածում էին՝ ինչպես բերել խաղաղություն և կայունություն տարածաշրջան» և դա հանգեցրեց քննարկումների, թե «ինչպես ինստիտուցիոնալացնել խաղաղությունը և առաջ շարժվել»։

«Հաջողությունն մեծ է, և մենք նշում ենք այն»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

«Բոլոր հակամարտություններում կողմերը միմյանց չեն վստահում: Բայց մենք աշխատում ենք այս ուղղությամբ»,- ասել է Գրիգորյանը։

Ադրբեջանի ներկայացուցիչը ասել է, որ «Համատեղ խաղաղության գործընթացը հաջողության պատմություն է հակամարտությունների և պատերազմների համաշխարհային համատեքստում։ Ադրբեջանն ու Հայաստանը ձեռնամուխ են լինում տարածաշրջանում լայնածավալ տնտեսական զարգացման՝ երկու երկրների փոխադարձ շահերից ելնելով»:

«Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կմեծացնի փոխկախվածությունը և կամրապնդի խաղաղությունը, ինչպես նաև տնտեսական օգուտ կբերի երկու հասարակություններին»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Euronews-ի փոխանցմամբ՝ երկու քաղաքական գործիչներն ընդգծել են, որ խաղաղության ներկայիս գործընթացը նախատեսված է «գալիք սերունդների համար», որ խաղաղությունը «անշրջելի է», և երկու երկրները աշխատում են այնպիսի «վստահության միջոցների» վրա, որպեսզի երկու ժողովուրդներն սկսեն փոխգործակցել, նույնիսկ եթե «պահանջվում է լուրջ աշխատանք երկու պետություններից և հասարակություններից»՝ տասնամյակների պատերազմի հետևանքներից հետո։ 

Հաջիևը ասել է՝ «Վաշինգտոնում ձեռք բերված գործարքը պետք է հանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի միջև TRIPP-ի իրագործմանը։ Այդ նախագիծը կարող է լիովին փոխել Եվրասիական մայրցամաքի տրանսպորտային քարտեզը»։

Գրիգորյանը նշել է, որ նախագծի իրականացումը այժմ ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ-ի հետ։

«Ես հույս ունեմ՝ դա տեղի կունենա շատ շուտով։ Դրանից հետո կսկսվի ողջ տեխնիկական գործընթացը, և մենք կաշխատենք տարածաշրջանի ապաշրջափակման և այդ ճանապարհը բացելու ուղղությամբ։ Դա հսկայական և բացառիկ կարևոր պատմական նախագիծ է մեր տարածաշրջանի համար, և մենք շարունակում ենք շարժվել այդ ուղով», -ասել է Գրիգորյանը։

Հարցազրույցի մասնակիցները եզրափակել են, որ պատերազմն ավարտված է, խաղաղությունը պետք է լինի «հավերժական» գալիք սերունդների համար, և երկու երկրներն այժմ պետք է նայեն դեպի ընդհանուր ապագա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում