Գլխավոր Լրահոս

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատված, կարծում եմ, կսահմանազատվի 2026-ի առաջին եռամսյակում․ Սիմոնյան

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատված, կարծում եմ, կսահմանազատվի 2026-ի առաջին եռամսյակում․ Սիմոնյան

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կործում է, որ մոտ ապագայում Հայաստան-Ադրբեջան սահմանի ևս մի հատված կսահմանազատվի։ Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը չի հստակեցրել, թե կոնկրետ որ հատվածի մասին է խոսքը, սակայն նշել է՝ սահմանազատման աշխատանքները կարող են տեղի ունենալ 2026-ի առաջին եռամսյակում։ 

«Ինչ-որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում ադրբեջանական կողմն է շտապում, բայց գործընթացը շարունակվում է։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք նաև ինչ-որ մի մաս նույնպես կսահմանազատենք, և կունենանք այն դրական, հաճելի, ստացված իրավիճակը, որը որ ունենք Կիրանցի մասում, որը որ դարձել է մեր համար օրինակելի մի տեղ, որտեղ որ մենք միջազգային գործընկերներին և մեր քաղաքացիներին, որոնք դեռ չեն եղել, տանում ենք, ցույց ենք տալիս և ի ցույց ենք դնում, թե խոսացված խաղաղությունն ինչ տեսք կարող է ունենալ և ինչ տեսք ունի»‎,- ասել է ԱԺ նախագահը։ 

***

Ադրբեջանական Գաբալա քաղաքում նոյեմբերի 28-ին կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը։

Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ հանդիպմանը քննարկվել է հունվարի 16-ին կայացած հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանն Իրանի Հանրապետության հետ սկսելու հարցը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում