Գլխավոր Լրահոս

Անհայտ կորածների ընտանիքների տառապանքը կարող է դիտվել որպես հոգեբանական խոշտանգում․ իրավապաշտպաններ

Անհայտ կորածների ընտանիքների տառապանքը կարող է դիտվել որպես հոգեբանական խոշտանգում․ իրավապաշտպաններ

Հայաստանում բացակայում է «անհայտ կորածի» իրավական կարգավիճակը ամրագրող օրենք։ Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքներիմիջազգային օրը m, «Անհայտ կորած անձանց հարցը որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով հրավիրված ասուլիսին ասաց Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Սահակյանի խոսքով՝ հարցը ունի երկու հարթություն՝ միջպետական և ներպետական․ «Առաջինը, հիմնականում, առնչվում է Ադրբեջանին։ Անհայտ կորած անձանց վերջին հայտնի գտնվելու վայրերը Ադրբեջանի վերահսկողության ներքո են, և սահմանափակաված են ՀՀ-ի հնարավորությունները՝ ինքնուրյուն իրականացնել քննությանը միտված գործողություններ»։

Իսկ ներքին պետական խնդիրը՝ կարգավիճակի հստակեցումն է, ասում է Սահակյնաը․ Հայստանում բացակայում  է «անհայտ կորածի» իրավական կարգավիճակը ամրագրող օրենք

«Առանց սրա համակագված չէ պետության աջակցությունը՝ սոցիալական ոլորտում, հոգեբանական, նաև՝ քննության»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ անհայտ կորած անձանց ընտանիքները, երբ տևական ժամանակ հայտնվում են անորոշության մեջ, կրում են տառապանքներ. «Դա կարող է որակվել որպես հոգեբանական խոշտանգում, մենք գործ ունենք մի խմբի հետ, որը պարբերաբար խոշտանգման զոհ է դառնում»։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Մելիքյանի խոսքով՝ 90-ականներից մինչ 2023-ը Հայաստանը ունի 1,300 անհայտ կորած անձ։

«Հստակ կա պարտավորություն պետության պողմից, այս դեպքում՝ պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Պետությունը պարտավոր է բոլոր քայլերը ձեռնարկել՝ գտնելու այդ անձին»,- ասաց Աննա Մելիքյանը։

Ասուլիսին ներկա անհայտ կորած Հենրի Մուրադյանի հորեղբայր Գոռ Մուրադյանը ասաց, որ ստեղծվելու է հասարակական կազմակերպություն, որը միավորելու է բոլոր անհայտ կորածների հարցը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում