Գլխավոր Լրահոս

Վեդու ջրամբարի կառուցումը գրեթե ավարտված է. Ջրային կոմիտե

Վեդու ջրամբարի կառուցումը գրեթե ավարտված է. Ջրային կոմիտե

Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրն ավարտական փուլում է։ Այդ առիթով Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությունն այց է կատարել ջրամբարի տարածք՝ տեղում ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Այս մասին հաղորդում է Ջրային կոմիտեն:

«Այցելուների թվում են եղել ԶՖԳ հայաստանյան ծրագրերի պատասխանատու Օդրի Գուրդիենը, ԶՖԳ գյուղատնտեսության և ոռոգման հարցերով թիմի ղեկավար Վենսան Տանգին, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Աղվան Բեգլարյանը, Վեդու ջրամբարի շինարարության կապալառու «Սահակյանշին» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանը և այլք։

Ներկաները շրջայց են կատարել ջրամբարի տարածքում, ապա կլոր-սեղան քննարկման ընթացքում նախանշել ծրագրի ավարտական որոշ աշխատանքների վերջնական ժամանակացույցը, ինչպես նաև ջրամբարի ապագա շահագործման հետ կապված տեխնիկական և կազմակերպչական հարցեր:

Այնուհետև ԶՖԳ պատվիրակությանը Ջրային կոմիտեում հյուրընկալել է ՋԿ նախագահ Արամազդ Ղալամքարյանը․ կողմերը քննարկել են ֆրանսիական համաֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության համալիր զարգացում» (WAIDA), «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) եւ «Ջրային եւ ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագրերը։

Ընդգծվել է Հայաստանի ոռոգման ոլորտի ռազմավարական ծրագրի մշակման, ինչպես նաեւ Սյունիքի մարզում նախատեսված տարբեր ծրագրերի համակարգման կարեւորությունը:

Ջրային կոմիտեի նախագահը ֆրանսիացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության եւ ծագող խնդիրները գործընկերային ոգով հասցեագրելու համար։

29․3 մլն խմ ծավալով Վեդու ջրամբարը կառուցվել է Արարատի մարզի Վեդի գետի աջ ափին։ Նախագծի արժեքը 90 մլն եվրո է, ֆինանսավորման ավելի քան 80%–ն իրականացրել է Զարգացման ֆրանսիական գործակալությունը։ Ջրամբարում կամբարվի 29.3 մլն խոր․ մետր ջուր, որով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել 3,220 հեկտար հողատարածք»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում