Գլխավոր Լրահոս

«NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

«NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հայտնում է, որ «Նեսթլե» ընկերության կողմից հետկանչվող «NAN» մայրական կաթի փոխարինիչի խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն չեն ներմուծվել։

Տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել ապրանքանիշը Հայաստան ներմուծող «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ում։ Գործողություններն իրականացվել են՝ արձագանքելով միջազգային տեղեկատվությանը, ըստ որի՝ եվրոպական մի շարք երկրներում «Նեսթլե»-ն կամավոր հետ է կանչում «NAN» կաթնախառնուրդի որոշ խմբաքանակներ՝ Bacillus cereus բակտերիաներով հնարավոր վարակվածության կասկածով։

ՍԱՏՄ արագ արձագանքման բաժնի տեսուչների արձանագրած արդյունքների համաձայն՝ խնդրահարույց խմբաքանակները Հայաստանի շուկա մուտք չեն գործել։

Տեսչական մարմինը հաղորդում է, որ «Նեսթլե» ընկերությունը ևս տեղեկացրել է, որ հիշատակված խմբաքանակների արտադրանքը ընկերության դիստրիբյուտորական ցանցի միջոցով Հայաստան չի մատակարարվել։

«Հայաստանում պաշտոնական վաճառքի ուղիներով վաճառվող Նեսթլե ապրանքանիշի մայրական կաթի բոլոր փոխարինիչները լիովին անվտանգ են օգտագործման համար և համապատասխանում են տեղական օրենսդրության պահանջներին»,- նշված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում