Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է 0,25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6,5%։
Ինչպես հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից, դեկտմեբերի 16-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման վերաբերյալ կայացրած որոշումը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է Հայաստանում այս տարվա չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճի դանդաղեցմամբ և «գործընկեր երկրներում պահանջարկի աճի հետագա թուլացման» ռիսկով:
«2025 թվականի չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով 3,1%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 3,8%», - ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:
Դրան զուգահեռ ԿԲ խորհրդի գնահատմամբ` 2025 թվականի չորրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի աճի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերը պահպանվում են: Միևնույն ժամանակ այդ երկրում հարաբերականորեն բարձր տնտեսական աճի ձևավորմանը և գնաճային միջավայրի որոշակի ընդլայնմանը նպաստում է սպառման աճի բարձր տեմպը:
«Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում, չնայած վերջին ամիսներին աճի վերականգնման որոշակի թույլ ազդակներին, միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերը մնում են առարկայական», - նշվում է գլխավոր դրամատուի մամուլի հաղորդագրությունում` հավելելով, որ դրան զուգահեռ վերջին ամիսներին նաև պարենի համաշխարհային գները դրսևորում են աստիճանական նվազման միտումներ։
Այնուամենայնիվ համաշխարհային տնտեսությունում գնաճի տատանողականությունը պահպանվում է: Դրա պատճառներն են աշխարհաքաղաքական անորոշությունները և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը, ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, իսկմյուս կողմից՝ բարձր գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, ԿԲ խորհուրդը հավանականէ համարում, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային պայմանները:
Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսությունը շարունակում է դրսևորել բարձր ակտիվություն։ Տնտեսական այս աշխուժությունը հիմնականում պայմանավորված է շինարարության և ծառայությունների ոլորտներում պահպանվող բարձր ակտիվությամբ, ինչպես նաև տեղական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմամբ։ Չնայած աշխատավարձերի ու ծառայությունների ոլորտում «կոշտ» գների բարձրացմանը` կարգավորող մարմինն արձանագրում է, որ գնաճային սպասումները երկրում շարունակում են կայունանալ։ Այլ կերպ ասած՝ հասարակության և բիզնեսի մոտ չկագների հետագա կտրուկ թանկացման խուճապային սպասում։
Նշվում է նաև Հայաստանում ներքին պահանջարկի ընդլայնման ռիսկերի թուլացման մասին` պայմանավորված կարճաժամկետ և միջնաժամկետ հորիզոնում հարկաբյուջետայինքաղաքականությամբ: «Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնականբանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականությանտոկոսադրույքը մինչև 6,25%», - ասված է հաղորդագրության մեջ:
Կենտրոնական բանկը դիտարկում է իրադարձությունների զարգացման երկու հիմնականսցենար, որոնցից կախված՝ վարկային տոկոսադրույքները կարող են կա՛մ բարձրանալ, կա՛մ նվազել։
Սցենար 1 (Տոկոսադրույքի բարձրացում/պահպանում). Եթե աշխարհում տոկոսադրույքները բարձրանան, իսկ Հայաստանի ներսում պահանջարկը չափից ավելի մեծանա (տնտեսությունը «տաքանա»), Կենտրոնական բանկը ստիպված կլինի տոկոսադրույքը սպասվածից ավելի բարձրսահմանել՝ գնաճը զսպելու համար։
Սցենար 2 (Տոկոսադրույքի նվազեցում). Եթե մեր գործընկեր երկրներում տնտեսական աճըդանդաղի, իսկ Հայաստանում մարդիկ սկսեն ավելի քիչ ծախսել (օրինակ՝ անշարժ գույքի գներինվազման պատճառով), ապա Կենտրոնական բանկը տոկոսադրույքը կիջեցնի ավելի շատ, քանշուկան կանխատեսում էր՝ տնտեսությունը աշխուժացնելու համար։
Այլ խոսքով, ԿԲ խորհուրդը պատրաստ է և՛ խստացնել, և՛ մեղմել դրամավարկային քաղաքականությունը՝ կախված նրանից, թե տնտեսական ռիսկերից որն ավելի իրատեսական կդառնա։
«Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը՝ ՀՀ ԿԲ խորհուրդըորոշեց շուկայի սպասումներին համահունչ իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը», - ասված է հաղորդագրության մեջ` հավելելով, որ ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկելտնտեսության զարգացման սցենարները` ձեռնարկելու համարժեք գործողություններ՝միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար:
Civilnet











