Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Թուրքիան 2026-ի սկզբին որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկեն․ Էրդողան

Հայաստանն ու Թուրքիան 2026-ի սկզբին որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկեն․ Էրդողան

Հայաստանն ու Թուրքիան 2026-ի սկզբին որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիվանագիտական կորպուսի հետ տարեվերջյան հանդիպմանը։

«‎Ադրբեջանի հետ երկխոսությանը զուգահեռ, մենք էլ Հայաստանի հետ կարգավորման գործընթաց ենք վարում։

Տա Աստված, հաջորդ տարվա սկզբին որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։

Այս համատեքստում Էրդողանը նաև հայտարարել է, որ Հարավային Կովկասն այսօր պատմական շրջափուլ է թևակոխել։ Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում մոտ են, քան երբևէ։ 

***

Հոկտեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հույս էր հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ շատ շոշափելի ձեռքբերումներ, պայմանավորվածություններ կլինեն։

Մինչ այդ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ կարող է առաջիկայում բացվել Հայաստան-Թուրքիա սահմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում