Գլխավոր Լրահոս

Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երեք ամսով

Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երեք ամսով

Գյումրի համայնքի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված ղեկավար Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երեք ամսով։ 

Դեկտեմբերի 17-ին կայացած դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը պահանջել էր երկարաձգել Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետն այն հիմքով, որ նրան կալանավորելու համար ավելի վաղ ներկայացված հիմքերը պահպանվում են։ 

Վարդան Ղուկասյանի պաշտպաններն էլ հանդես էին եկել նրա կալանքը փոխելու, այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։ 

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությամբ էին հանդես եկել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը և Մհեր Մելքոնյանը։  

Վարդան Ղուկասյանը ձերբակալվել էր Գյումրիի քաղաքապետարանում իրականացված խուզարկություններից հետո․ հոկտեմբերի 21-ին նա երկու ամսով կալանավորվեց։ Ղուկասյանը և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ մեղադրվում են խմբով խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու համար։ Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում