Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել մինչև 2027-ի ավարտը ռուսական գազի ներկրումից փուլային տարբերակով հրաժարվելու ԵՄ ծրագրին։ Գրում է Reuters գործակալությունը։
Օրենսդիրներից նախագծին կողմ է քվեարկել 500-ը, 120 հոգի դեմ է եղել, 32-ը՝ ձեռնպահ։ Ռուսական գազից հրաժարվելու վերջնական որոշումը պետք է կայացնեն ԵՄ նախարարները։ Քննարկումը նախատեսված է 2026 թվականի սկզբին։
Եթե ծրագիրը վերջնականապես հաստատվի, ԵՄ-ն ռուսական հեղուկ բնական գազի ներմուծումից կհրաժարվի մինչև 2026 թվականի ավարտը, իսկ խողովակաշարային գազից՝ մինչև 2027 թվականի հոկտեմբեր ամիսը։
Civilnet











