Միքայել Սրբազանն առաջիկա շաբաթ կվիրահատվի

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր հերթական նամակում հայտնել է, որ հաջորդ շաբաթ կվիրահատվի։
Այժմ նա «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնում հետազոտություններ է անցնում։
Նա նամակում անդրադարձել է նաև դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի հավաքին, որը հրավիրել էին վարչապետին աջակցող 10 արքեպիսկոպոսները, որոնք պահանջում են կաթողիկոսի հրաժարականը:
«Սակայն ամոթի ու պատկառանքի մահն անգամ պատճառ չէր, որ իջնեին այնքան, որ կանգնեին կարգալույծ (ընդ որումկրկնակի) աբեղայի կողքին և կատարեին վերջինիս ցուցումներն ու հրահանգները: Ցավալի էր տեսնել այդ խայտառակությունը, ինչը չի եղել անգամ 1915 և 1937 ճակատագրական տարիներին»,- նշված է նամակում:
***
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։
Դեկտեմբերի 8-ին Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը հայտարարություն էր հրապարակել, որում նշվում է, որ իրենք հոկտեմբերի 7-ից մի քանի դիմում է ներկայացրել Առողջապահության նախարարության Քրեակատարողական ծառայությանը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ պահանջելով կազմակերպել Սրբազանի վիրահատությունը իր միջոցներով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
Civilnet










