Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են էներգետիկ և լոգիստիկ նախագծերը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են էներգետիկ և լոգիստիկ նախագծերը

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: 

Վլադիմիր Պուտինը բանակցությունների նշել է, որ երկրներն ունեն համագործակցության լավ ծրագրեր էներգետիկայի, այդ թվում՝ ատոմային, ինչպես նաև լոգիստիկայի ոլորտներում: Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև ապրանքաշրջանառության ցուցանիշներին՝ ընդգծելով դրանց ճշգրտման անհրաժեշտությունը երկկողմ տնտեսական փոխգործակցության համատեքստում:

Հանդիպման մյուս առանցքային թեման վերաբերել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին խաղաղության գործընթացին ցուցաբերվող աջակցության համար: Հայաստանի վարչապետի խոսքով՝ տարածաշրջանում կայունության հաստատումը նոր հեռանկարներ կստեղծի նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ Փաշինյանը նաև ընդգծել է, որ կողմերի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կբացի նաև Մոսկվայի հետ հարաբերությունների համար:

Այնուհետև Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում