Գլխավոր Լրահոս

Բաքվի բանտում Վագիֆ Խաչատրյանը վատացել է․ վիճակը ծանր է

Բաքվի բանտում Վագիֆ Խաչատրյանը վատացել է․ վիճակը ծանր է

Լաչինի միջանցքից առևանգված և Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի գերության մեջ գտնվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը դեկտեմբերի 22-ին սկսել է վատ զգալ, դժվարացել է շնչառությունը, սրտի ցավեր է ունեցել։  

Նշում է, որ Խաչատրյանին տեղափոխել են Արդարադատության նախարարության բժշկական հաստատություն։ Ըստ հրապարակման՝ այնտեղ իրականացվել է ինտենսիվ թերապիա, սակայն նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, և նա տեղափոխվել է համապատասխան պետական ​​բժշկական հաստատություն։

Վագիֆ Խաչատրյանի վիճակը գնահատվում է ծանր։

***

Ադրբեջանը 2023-ի հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից առևանգել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորության տակ գտնվող և բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին:

Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր ԼՂ առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։

2023-ի նոյեմբերին Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում