Գլխավոր Լրահոս

Կառավարությունը «վստահելի չի համարում» Քաղաքապետարանի տվյալները. օդի որակի մոնիտորինգը կիրականացնի ՊՈԱԿ-ը

Կառավարությունը «վստահելի չի համարում» Քաղաքապետարանի տվյալները. օդի որակի մոնիտորինգը կիրականացնի ՊՈԱԿ-ը

Կառավարությունը որոշել է, որ այսուհետ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն է համարվելու մթնոլորտային օդի որակի պետական մոնիտորինգ իրականացնող և պաշտոնական տվյալներ տրամադրող միակ մասնագիտական կառույցը։ Համապատասխան որոշումը հավանություն է ստացել կառավարության դեկտեմբերի 25-ի նիստին։

Գործադիրի այս քայլը հիմնավորվում է մասնավոր ընկերությունների և տարբեր հարթակների կողմից տարածվող ոչ ճշգրիտ տվյալների հոսքը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ 

Կառավարության պարզաբանմամբ՝ միջազգային հարթակներում, այդ թվում՝ IQAir-ում և Երևանի քաղաքապետարանի կողմից շինհրապարակներում տեղադրված Clarity Node-S սարքավորումների տվյալները հաճախ սխալ են ընկալվում հանրության կողմից որպես քաղաքի օդի որակի ընդհանուր ցուցանիշներ։ Մասնագիտական հիմնավորման համաձայն՝ այդ սարքերը տեղակայված են լոկալ «թեժ կետերում», զգայուն են եղանակային պայմանների նկատմամբ և չեն համապատասխանում ազգային օրենսդրության գնահատման չափանիշներին։

Նոր նախագծի նպատակն է ներդնել օդի որակի գնահատման եվրոպական չափանիշներին մոտարկված ինդեքս, որը հասանելի և հասկանալի կդարձնի տեղեկատվությունը հատկապես զգայուն և խոցելի խմբերի համար։ Կարգավորումը նախատեսում է նաև հստակ ընթացակարգեր աղտոտվածության շեմերի գերազանցման դեպքում պետական մարմինների գործողությունների և բնակչության իրազեկման վերաբերյալ։ Որոշումն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2030-ի հունվարի 1-ից, երբ հանրապետության ողջ տարածքում կավարտվի միջազգային չափանիշներին համապատասխանող և իրական ժամանակում (real-time) աշխատող մոնիտորինգային ավտոմատ ցանցի ներդրումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում