Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը նոր նախապայման է ներկայացրել խաղաղության պայմանագիր ստորագրելու համար

Ադրբեջանը նոր նախապայման է ներկայացրել խաղաղության պայմանագիր ստորագրելու համար

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է բացառապես ՀՀ Սահմանադրության փոփոխության և TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման դեպքում։ Բայրամովը շեշտել է, որ այս երկու գործոնները մնում են Բաքվի հիմնական նախապայմանները վերջնական համաձայնագրի կնքման համար։

Տարածաշրջանային կարգավորման համատեքստում Ադրբեջանի արտգործնախարարը ներկայացրել է վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք քայլեր, որոնք տեղի են ունեցել տարվա ընթացքում։ Մասնավորապես, նոյեմբերին Գաբալայում կայացել է սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանդիպում, որին նախորդել են ձմեռային ամիսներին անցկացված օնլայն խորհրդակցությունները։

Որպես տնտեսական փոխգործակցության օրինակ՝ Բայրամովը նշել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ղազախական և ռուսական հացահատիկի տարանցման թույլտվությունը։ Չնայած այս քայլերին՝ Բաքուն շարունակում է պնդել իրավական և ենթակառուցվածքային այն պահանջները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, հիմք կհանդիսանան տարածաշրջանում տևական խաղաղության համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում