Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Կոտայքի մարզում, Ապարանի, Ամասիայի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ՀՀ միջպետական եւ հանրապետական ճանապարհներին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։
Civilnet











