Գլխավոր Լրահոս

Եվրոգոտին կաճի միայն 2014թ. Եվրահանձնաժողով

Եվրոգոտին կաճի միայն 2014թ. Եվրահանձնաժողով

Եվրոգոտում ռեցեսիան կշարունակվի ևս մեկ տարի: Այսպիսի կանխատեսում է արել Եվրահանձնաժողովը: Ավելի վաղ կանխատեսվող աճը հնարավոր չի լինի արձանագրել՝ պայմանավորված Գերմանիայի և Ֆրանսիայի՝ բանկերին չվարկավորելու ցանկությամբ:  ՀՆԱ-ն կսկսի աճել միայն 2014թ., սակայն այն կզիջի ավելի վաղ արված կանխատեսումներին:

Ըստ Եվրահանձնաժողվի՝ 2013թ. եվրոգոտու ՀՆԱ-ն կկրճատվի 0,3%-ով՝ երեք ամիս առաջ կանխատեսված 0,1% աճի համեմատ: Եվրոգոտում ռեցեսիա վերջին անգամ արձանագրվել է  2009թ., երբ անկումը կազմել էր 4,4%: Ներկայում անկումը թեև զգալի չէ, (2012թ. վերջին եռամսյակում կազմել է 0,6%)սակայն այն շարունակական կլինի:

Անկումը հիմնականում պայմանավորված է եվրոգոտու երկու խոշոր տնտեսությունների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի տնտեսական աճի՝ ավելի վաղ կանխատեսվածի համեմատ ցածր աճով: Երկու երկրների արտաքին առևտրի զգալի մասը բաժին է ընկնում արժութային միության գործընկեր երկրներին, որոնք զգալիորեն կրճատել են պահանջարկը: Ռեցեսիա է արձանգրվել ոչ միայն Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Կիպրոսում և Սլովենիայում, ինչպես ավելի վաղ կանխատեսվել էր, այլև Նիդեռանդներում:  Ընդ որում՝ 2013թ. գործազրկությունը իր բարձրակետին կհասնի՝ 12,2%՝ 19 մլն մարդ:

Անցած տարի սեպտեմբերից կապիտալի շուկայում արձանագրվող իրադրության բարելավումը՝ պայմանավորված Եվրոպական կենտրոնական բանկի կողմից խնդրահարույց երկրների պարտատոմսերի գնման պատրաստակամությամբ, իրական տնտեսություն դեռ չի «հասել»: Կրճատվում են ինչպես սպառողների, այնպես էլ պետությունների ծախսերը, և բանկերը նախկինի պես շարունակում են վարկեր տրամադրել հիմնականում մասնավոր սեկտորին: Այս իրադրությունում ընկերությունները պարտքային շուկաներ դուրս են գալիս սեփական ուժերով: Այսպես ՝ 2012թ. դեկտեմբերին շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերը 2010թ. մայիսից հետո ավելացել են 14%-ով:

«Ներկայիս իարդրությունը կարելի է բնորոշել այսպես. անցած տարվա վերջին ոչ մխիթարական ցուցանիշներ, համեմամտաբար լավատեսական ինդիկատորներ և ներդրողների աճող վստահություն»,-ասել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը:

Ըստ Եվրահանձնաժողովի՝  տնտեսական ակտիվությունը կսկսի աճել արդեն այս տարվա կեսերից, ինչի շնորհիվ 2014թ. վերջին կարձանագրվի 1,4% աճ: Միակ երկիրը, որը մինչ այդ չի կարողանա դուրս գալ ռեցեսիայից, Կիպրոսն է:

Ակնկալվում է նաև, որ ընթացիկ տարում Եվրահանձնաժողովը խնայողության միջոցառումների հարցում կուժեղացնի ճնշումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում