Գլխավոր Լրահոս

Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ կդիմադրի օտարերկրյա զորքերի ներկայությանը

Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ կդիմադրի օտարերկրյա զորքերի ներկայությանը

Վենեսուելան կդիմադրի օտարերկրյա զորքերի ներկայությանը։ Այս մասին հունվարի 3-ի տեսաուղերձում ասել է պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գերի է վերցվել։

Պադրինոն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից երկրի վրա վաղ առավոտյան հարձակումը հարվածել է քաղաքացիական բնակավայրերին և Վենեսուելան հավաքում է տեղեկատվություն զոհվածների և վիրավորների մասին։

«Նրանք հարձակվել են մեզ վրա, բայց չեն ենթարկեցնի մեզ»,- ասել է պաշտպանության նախարարը։

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում գրանցվել են պայթյուններ, հարվածներ են հասցվել ռազմական և քաղաքացիական օբյեկտների։ Վենեսուելայի իշխանությունները ԱՄՆ-ին մեղադրել են ռազմական ագրեսիայի մեջ և դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում