Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանների, այդ թվում՝ երկրի՝ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Սիդոնում գտնվող թիրախներին։ Հայտնում է Euronews-ը։
Տեղի ունեցած հարվածներից մեկը հողին է հավասարեցրել Սիդոն ափամերձ քաղաքում գտնվող եռահարկ շենքը։ Հարվածը հասցվել է Լիբանանի բանակի հրամանատարի՝ Կառավարությանը «Հեզբոլլահ» շարժման զինաթափման մասին զեկույցից ընդամենը մի քանի օր առաջ։
Փրկարարները հայտնում են, որ իրենց ստորաբաժանումները շարունակում են որոնողական աշխատանքները փլուզված շենքի տեղում և այլ տուժած տարածքներում: Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ հարվածներ են հասցվել ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա մի քանի զենքի պահեստների և ռազմական օբյեկտների, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրության օբյեկտներին՝ Լիբանանի հարավում։
Civilnet











