Գլխավոր Լրահոս

Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների․ Գարեգին Բ

Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների․ Գարեգին Բ

Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների, Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ Ծնունդի պատարագի ժամանակ հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Քրիստոսի ուղենշած ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկղմվում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական կյանքի խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ: Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծությամբ, անհանդուրժողությամբ», - ասել է կաթողիկոսը:

Գարեգին Բ-ն հավելել է, որ հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների եկեղեցին ամուր է ու անսասան:

Նա հիշեցրել է, որ պատմության ընթացքում Առաքելական Մայր Եկեղեցին ենթարկվել է հարձակումների և ծանր փորձությունների, սակայն երբեք չի դարձել հուսահատության գերի՝ առաջնորդվելով Քրիստոսին հնազանդվելու և Նրան ապավինելու գաղափարով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում