Գլխավոր Լրահոս

Եկեղեցին պետք է ազատենք հերձվածից, վերադարձնենք ժողովրդին. Փաշինյան

Եկեղեցին պետք է ազատենք հերձվածից, վերադարձնենք ժողովրդին. Փաշինյան

«Այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ ի վերջո մենք սկսել ենք քայլել մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղիով», - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկած քայլերթի ավարտին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու պատարագի կարգում բազմիցս հնչում է հետևյալ նախադասությունը՝ «և խաղաղության համար Աստծուն աղաչենք»: «Մենք բոլորս երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն, բայց եկել է այն պահը, երբ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Ասծուն աղաչելուն զուգահեռ մենք ինքներս պետք է մեր որոշումներ, մեր քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը: Այսօր ՀՀ-ում ստեղծված է այդ խաղաղությունը», - հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ այսօր որոշ շրջանակներ փորձում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգտագործել որպես հենման կետ՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործողություններ իրականացնելու համար։

«Մենք դա թույլ չենք տալու։ Այսօր եկեղեցու փաստացի պետը և վերնախավը աղանդավորության տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Սա նշանակում է, որ եկեղեցին պետք է ազատել հերձվածից և վերադարձնել ժողովրդին»,– վստահեցրեց նա։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Սուրբ Ծննդյան պատարագին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի-ում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում