Ամերիկյան ինտերնետային Yahoo! ընկերությունը իր աշխատակիցներին արգելել է աշխատել հեռակա: Այդ աշխատակիցները ընթացիկ տարվա հունիսի 1-ից հարկադրված են լինելու աշխատել գրասենյակում: Այսպիսի պահանջով նամակ է աշխատակիցներին ուղղել ընկերության գլխավոր տնօրեն Մարիս Մայերը:
Նամակում նշված է, որ ընկերությունը պետք է «միասնական Yahoo!» լինի, և դրա համար անհրաժեշտ է, որ աշխատակիցները միմյանց կողքին աշխատեն: Մայերի կարծիքով հեռակա աշխատանքի հետևանքով նվազում է աշխատակիցների աշխատանքի արագությունն ու արդյունավետությունը: Այն աշխատակիցները, որոնք կհրաժարվեն աշխատել գրասենյակից դուրս, հարկադրված կլինեն աշխատանքից ազատման դիմում ներկայացնել:
Փորձագետների կարծիքով՝ նորարությունից հիմնականում կտուժեն ընկերության՝ առևտրային ոլորտի ներկայացուցիչները, որոնք հիմնականում հեռակա են: Բացի այդ՝ գրասենյակում աշխատելու պարտադիր պայմանը կվնասի շատ աշխատակիցների, որոնք իրենց հանձնարարությունները կատարում են հիմնականում շաբաթվա մեջ մեկ-երկու օրում:
Աշխատակիցների զգալի մասը ևս դժգոհ է որոշումից, քանի որ աշխատանքային առավել ճկուն ժամանակցույցի ակնկալիքներ է ունեցել:
Մարիս Մայերը ընկերությունը գլխավորում է 2012թ. հուլիսից: Yahoo!-ն ԱՄՆ-ում երկրորդ խոշոր որոնողական համակարգն է Google-ից հետո՝ ըստ այցելուների թվի: Վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերության մասնաբաժինը շուկայում կրճատվում է: Մինչ 2012թ. որոնողական համակարգի բաժնետոմսերը պարբերաբար էժանացել են, սակայն անցած տարի որոշակի աճ է արձանագրվել՝ պայմանավորված դրանց հետգնմամբ:
Civilnet











