Գլխավոր Լրահոս

Լիտվան հաստատել է եվրոն շրջանառության մեջ դնելու ծրագիրը

Լիտվան հաստատել է եվրոն շրջանառության մեջ դնելու ծրագիրը

Լիտվայի կառավարությունը հաստատել է  երկրում եվրոյի շրջանառության մեջ դնելու ծրագիրը: Դրանով նախատեսվում է հանձնաժողովի և աշխատանքային խմբերի ստեղծում, որոնք նոր արժույթի ներմուծման ռազմավարությունն իրականացնելու են մի քանի մակարդակում: Այս մասին հայտարարել է  Լիտվայի ֆինանսների նախարար Ռիմանտաս Շաջյուսը:

«Այսօր մենք սկզբունքային համաձայնության ենք եկել հարցի շուրջ», -ասել է նախարարը: Նրա խոսքով՝հանձնաժողովի նախագահը կլինի երկրի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսը: Նախարարը գլխավորելու է բավական ընդգրկուն աշխատանքային խումբը: Եվրոն շրջանառության մեջ դնելու հիմնական պատասխանատավությունը ընկնելու է Լիտվայի Կենտրոնական բանկի վրա:

Ըստ Շաջյուսի՝  Եվրամիությունը մարտին կքննարկի հարցը՝ որքանով է Լիտվայի՝ եվրոն շրջանառության մեջ դնելու նախապատրաստական աշխատանքները համապատասխանում Մաաստրիխտյան չափորոշիչներին: Եթե ԵՄ-ն որոշում ընդունի, որ Լիտվան համապատասխանում է առաջադրված պահանջներին, 2015թ. վերջին եվրոն այս երկրում շրջանառությանն մեջ դնելու թույլտվություն կտրվի:

Մաաստրիխտյան սկզբունքների համաձայն՝ Լիտվայի բյուջեի պակասուրդը չպետք  է գերազանցի ՀՆԱ-ի 3%-ը, և երկրի պետպարտքը չպետք է գերազանցի տարեկան 60%-ը: Ներկայում Լիտվայի համար եվրոյի ներմուծման ճանապարհին հիմնական սպառնալիքը գնաճն է: Երկրի իշխանությունները վստահեցնում են, որ չեն օգտվելու գնաճի մակարդակի իջեցման արհեստական մեթոդները:  Շաջյուսը հույս  է հայտնել, որ 2013թ.վերջին 2014թ. սկզբին Լիտվայում գնաճի մակարդակը կհամապատասխանի Մաաստրիխտյան չափորոշիչներին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում