Գլխավոր Լրահոս

Եկել եմ ծառայելու՝ առանց ինտրիգների, պառակտումների․ Մասսյացոտնի թեմի տեղապահ

Եկել եմ ծառայելու՝ առանց ինտրիգների, պառակտումների․ Մասսյացոտնի թեմի տեղապահ

Որոշել եմ ընդունել Վեհափառ հայրապետի առաջարկը՝ գալ Մասսյացոտնի թեմ՝ ծառայելու, հոգևոր-եկեղեցական գործունեություն իրականացնելու՝ առանց ինտրիգների, պառակտումների, ատելության և բանսարկությունների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մասսյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Այս փոթորկուն շրջանում մեր եկեղեցու կյանքում, երբ պառակտված է մեր եկեղեցին, ներսից՝ դրվեց այս ընտրությունը մեր սիրելի Վեհափառ Հայրապետի կողմից և թեմի քահանայաց դասի մեծամասնության կողմից, ինձ մնում էր ընտրել։ Ես չէի կարող չընտրել, այո չասել, որովհետեւ իմ յոթամյա կամ տասնամյա վարդապետական գործությունեությունը կզրոյացվեր»,- ասաց Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Կանոնական դաշտ վերադառնալու մի քանի հորդորներից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատեց Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակեց Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին : Մայր Աթոռի հաղորդագրությունում նշված էր, որ «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցեց պատարագի, պատարագին մասնակցեց նաև Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որին երեկ՝ հունվարի 10-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսը ազատեց Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում