Գլխավոր Լրահոս

Միրզոյանն ու Ռուբիոն քննարկել են Ադրբեջանում պահվող հայերի հարցը

Միրզոյանն ու Ռուբիոն քննարկել են Ադրբեջանում պահվող հայերի հարցը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 13-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայերի հարցը։ Այս մասին Արարատ Միրզոյանը հայտնել է հունվարի 14-ին հեռահար ասուլիսի ժամանակ։ Քննարկվել է նաև այս հարցով ԱՄՆ որոշակի միջնորդության և աջակցության հնարավոր քայլերը։

«‎Մենք քննարկել ենք և երկկողմ, և TRIPP-ից բխող համագործակցության հեռանկարները։ Քննարկել ենք նաև այն հնարավոր խոչնդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում ձևավորվող խաղաղության տենդենցներին։ Ադրբեջանում պահվող անձանց հարցն այդ հարցերից մեկն է», - ասաց Միրզոյանը։

***

2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ մեկօրյա պատերազմից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց թվում են երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բաքուն պաշտոնապես ընդունում է իր մոտ 23 հայ պատանդների առկայությունը, որոնց մեծ մասը գերեվարվել է 2020-ի պատերազմից հետո։

Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումներին բարձրաձայնում են Բաքվում բռնի անազատության մեջ պահվող հայերի վերադարձի հարցը։

Հունիսին հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման թեման Ադրբեջանի հետ բանակցությունների ցավոտ մասն է, եզակի հարցերից մեկը, որի շուրջ կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ։

Բաքվում ընթացող շինծու գործով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների համար ադրբեջանցի դատախազները մինչև ցմահ ազատազրկում են պահանջել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում