Հոնգ Կոնգը գլխավորել է միջազգային Ernst&Young աուդիտորական ընկերության՝ աշխարհի ամենագլոբալացված տնտեսությունների թոփ-60-ը: Վարկանիշը կազմվում է աշխարհի 730 խոշոր կորպորացիաների ղեկավարների շրջանում անցկացված հարցումների հիման վրա:
Հոնգ Կոնգը, որ ստացել է 7,81 միավոր, գերազանցել է երկրորդ տեղը զբաղեցրած Սինգապուրին, որն ստացել է 6,31 միավոր: Երրորդ հորիզոնականում Իռլանդիան է՝ 5,63 միավորով:
Ընդ որում՝ Հոնգ Կոնգը առաջատար է վարկանշման հինգ չափորոշիչներից երեքում՝ կապիտալի տեղաշարժ, տեխնոլոգիաների փոխանակում և մշակութային ինտեգրում: Բացի այդ՝ նրա առավելությունների շարքում նշվում է գերարարգ ինտերնետի ծածկույթի բարձր մակարդակը:
Մյուս կողմից՝ բնակտարածքի թանկացումը, օդի վատ որակը և միջազգային դպրոցներում տեղերի սահմանափակ լինելը հանգեցրել են Հոնգ Կոնգ աշխատանքային միգրանտների ներհոսքի կրճատմանը:
Առաջատարների տասնայկում են նաև Բելգիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Դանիան, Հունգարիան և Մեծ Բրիտանիան: Ռուսաստանը զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը:
Civilnet











