Գլխավոր Լրահոս

Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտում է եպիսկոպոսների միանալը վարչապետի նախաձեռնությանը

Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտում է եպիսկոպոսների միանալը վարչապետի նախաձեռնությանը

Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը  խոստորեն դատապարտում է եպիսկոպոսների միանալը վարչապետի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման ծրագրին». այս մասին ասվում է Մայր Աթոռի՝ հունվարի 13-ին կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասին տարածած հաղորդագրությունում։

Ժողովականները խստորեն դատապարտել են նաև ՏԻՄ ղեկավարների, իրավապահ և ուժային կառույցների ներգրավմամբ թեմակալ առաջնորդների կողմից եկեղեցականների նկատմամբ գործադրվող ապօրինի ճնշումներն ու սպառնալիքները։

Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած ժողովի ընթացքում նշվել է, որ շրջանառվող «ներեկեղեցական հակադրությունների» թեզը «արհեստածին է և նպատակ ունի օրինականացնել իշխանությունների ապօրինի միջամտությունը եկեղեցու ներքին գործերին»։ 

Ըստ հաղորդագրության՝ 2025-ի մայիսի վերջից իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավը ստացել է համակարգված բնույթ, որն ուղեկցվում է հակասահմանադրական գործողություններով, քրեական հետապնդումներով և հոգևորականների նկատմամբ բռնաճնշումներով։

«Քաղաքականության մեջ եկեղեցու ներգրավված լինելու մեղադրանքը անհիմն և անընդունելի համարելով՝ Հոգևոր խորհուրդը մերժելի նկատեց իշխող ուժի կողմից արհեստական օրակարգերի ձևավորմամբ Հայ եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը, ինչը նոր բաժանումներ ու հակառակություններ է առաջ բերում ազգային կյանքում»,- նշված է Մայր Աթոռի հաղորդագրությունում։

Խորհուրդը մտահոգություն է հայտնել տասը եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ կեցվածքի, հանրային ելույթներում Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ հայտարարությունների ու մեղադրանքների առնչությամբ։ 

Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է  նախորդ տարեվերջին հրավիրված և ժամանակավորապես հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել փետրվարին։

Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տասը եպիսկոպոսներ «Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ» հայտարարություն ստորագրեցին՝ նշելով, թե հոգևորականների հետ ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ 

…

Հայաստանի կառավարության և եկեղեցու միջև հարաբերությունները առանձնապես սրվել են 2025-ի մայիսից, երբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Շվեյցարիայում մասնակցեց Արցախի վերաբերյալ միջազգային ժողովի։ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոս Գարեգին Բ-ին գահընկեց անելու արշավ է սկսել։ Մի քանի բարձրաստիճան եկեղեցական տարբեր մեղադրանքներով կալանավորվել են, իսկ նրանցից մեկը՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում