Գլխավոր Լրահոս

Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը կարևոր քայլ է․ Հաջիզադե

Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը կարևոր քայլ է․ Հաջիզադե

Վաշինգտոնում ստորագրված շրջանակային համաձայնագիրը կարևոր քայլ էր՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման ճանապարհին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ այս փաստաթղթի ընդունումը մեկ անգամ ևս վկայում է ամերիկյան կողմի՝ օգոստոսի 8-ի համաձայնագրին հավատարմության մասին։

«Սա կարևոր քայլ է նաև Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման տեսանկյունից»,- նշել է Հաջիզադեն՝ շեշտելով, որ Նախիջևանի հետ անխափան կապը շարունակում է մնալ Ադրբեջանի առանցքային առաջնահերթությունների թվում։

Հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո, որոնք վարել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարությունը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում