Միացյալ Նահանգները հունվարի 21-ից դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը աշխարհի 75 պետությունների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի աղբյուրները։
Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից։ Հայաստանից բացի, սահմանափակումները կվերաբերեն Ռուսաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին, Իրաքին, Բրազիլիային, Եգիպտոսին, Ղազախստանին, Թաիլանդին և այլ երկրների։
Ըստ լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի՝ վիզաների տրամադրումը «դադարեցվում է անորոշ ժամկետով»։
Civilnet











