Գլխավոր Լրահոս

Ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում է․ Ավանեսյանն այցելել է գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին

Ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում է․ Ավանեսյանն այցելել է գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին


Ադրբեջանական գերությունից հունվարի 14-ին Հայաստան վերադարձված Վագիֆ Խաչատրյանն այժմ հետազոտվում է «Նորք-Մարաշ» ԲԿ-ում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Խաչատրյանին այցելած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Տեսակցեցի Վագիֆին, ասաց, որ լավ է, ուրախ է, քանի որ Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Նա այս պահին հետազոտվում է։ Գիտենք, որ Վագիֆը ուներ նաև սրտային քրոնիկ վիճակ, և մենք պետք է որոշակի հավելյալ հետազոտություններ իրականացնենք։ Մեր մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման ընթացքի վերաբերյալ՝ վստահ լինելով, որ լավագույն հսկողության տակ է»,- ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ Ադրբեջանից Հայաստան վերադարձած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը լավ է, մյուս երեք քաղաքացիների առողջական վիճակը բավարար է գնահատվում։



Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում