Գլխավոր Լրահոս

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթուղթը

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթուղթը

«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի ինչպես «Միջին միջանցքի» նախագծի, այնպես էլ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ցամաքային կապ հաստատելու տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ֆիդանը հայտնել է, որ Անկարան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրում և վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները Երևանի հետ՝ պնդելով, որ գործընթացի համար անհրաժեշտ քաղաքական կամքն առկա է բոլոր երեք կողմերի մոտ։

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, ինչպես նաև Հայաստանը ունեն դա անելու անհրաժեշտ կամքը»,- ասել է Ֆիդանը։

Ֆիդանը տեղեկացրել է, որ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ երկժամյա քննարկում է անցկացրել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի շուրջ, որը հրապարակվել է հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո։ 

Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես իրազեկվել է փաստաթղթի մանրամասների մասին։ Ֆիդանը հայտնել է, որ Անկարայի համար կարևոր են այդ հարցում ադրբեջանական կողմի մոտեցումներն ու հեռանկարները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում