Մասյացոտնի թեմի (Արարատի մարզ) առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) դատի է տվել Մայր Աթոռին։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր պաշտոնից հունվարի 10-ին։ «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»,- նշված էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Հայցվորը Մայր Աթոռից պահանջում է անվավեր ճանաչել Կաթողիկոսի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը և իրեն վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Հայցը մակագրվել է Արմավիրի մարզի դատավոր Էդգար Հովհաննիսյանին։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 եպիսկոպոսներից է, որոնք պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը, հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ և պարբերաբար հայտարարություններով հանդես գալիս Կաթողիկոսի դեմ։
Civilnet











