2013թ. նավթի գինը կկազմի $102/1 բարել, որը 3%-ը զիջում է 2012թ. ցուցանիշը: Այսպիսի կանխատեսում է արել Համաշխարհային բանկը: «Չնայած 2012թ. գների զգԱլի տատանումներին, նավթի գինը կազմել է $105/1 բարել, և դա այն ցուցանիշն է, որի նկատմամբ գները սկսվելեն տատանվել: 2013թ սկզբից միչև փետրվարի կեսերը նավթի գները բարձրացել են 5%-ով՝ պայմանավորված գլոբալ տնտեսության հեռանկարների բարելավմամբ, ՕՊԵԿ-ի արտադրության կրճատմամբ և աշխարհաքաղաքական ռիսկերի նվազմամբ», -ասված է զեկույցում:
Բանկի փորձագետների կարծիքով՝ 2011թ. նավթի ցածր պահանջարկի ֆոնին 2012թ. աճը առավել զուսպ է եղել՝ կազմելով 1,1%՝ 1,2մլն բարել/օր:
Տնտեսական համագործակցության և զարգացման երկրներում նավթի սպառումը շարունակում է նվազել և այս պահի դրությամբ 7,7%-ով զիջում է 2005թ. արձանագրված բարձրագույն ցուցանիշը: Ճապոնիան ՏՀԶԿ անդամ միակ երկիրն է, որտեղ նավթի սպառումը անցած տարվա համեմատ աճել է՝ 0,3 մլն բարել/օր-ով: Աճը պայմանավորված է ատոմակայանները՝ որպես էլեկտրաէներգիայի աղբյուր, փոխարինման որոշմամբ: Ներկայում Ճապոնիայում գործող ատոմակայանների թիվը զգալիորեն կրճատվել է, և հետևապես՝ նավթի պահանջարկը կավելանա:
ՏՀԶԿ անդամ չհանդիսացող երկրներում նավթի սպառման մակարդակը շարունակում է բարձր մնալ: Զարգացող երկրների մեծ մասում 2012թ. նավթի պահանջարկը աճել է: Համանման միտումն ակնկալվում է ընթացիկ տարում:
«Այսպես՝ 2013թ. Չինաստանում նավթի սպառումը աճել է 4%-ով: Գրեթե նույնքան կաճի սպառումը նաև նախկին խորհրդային երկրներում, Հնդկաստանում, Բրազիլիայոււմ: Աշխարհում նավթի պահանջարկը կաճի 0,9%-ով», -ասված է փաստաթղթում:
ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրների կողմից նավթի առաջարկը ավելացել է 1 մլն բարել/օր-ով՝ հիմնականում պայմանավորված Հյուսիսային Ամերիկայում կատարաված ներդրումների շնորհիվ:
Civilnet











