Գլխավոր Լրահոս

Դեմոկրատները Թրամփի որոշումն արգելափակելու նախագիծ կներկայացնեն

Դեմոկրատները  Թրամփի որոշումն արգելափակելու նախագիծ կներկայացնեն

ԱՄՆ-ի Դեմոկրտական կուսակցությունը օրինագիծ կներկայացնի՝ արգելափակելու եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումը Գրենլանդիայի հարցում նրանց դիրքորոշման համար։

Այս մասին ԱՄՆ Սենատում հայտարարել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չաք Շումերը։

«Դեմոկրատները նախագիծ կներկայացնեն՝ միտված այդ մաքսատուրքերի արգելափակմանը, քանի դեռ դրանք ավելի շատ վնաս չեն հասցրել ամերիկյան տնտեսությանը և Եվրոպայում մեր դաշնակիցներին»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրք է սահմանվելու, իսկ հունիսի 1-ից այն կհասնի 25 տոկոսի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի հարցով գործարքը չի կայանա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում