Գլխավոր Լրահոս

Գրենլանդիան չի վաճառվում․ Ռոբերտա Մեցոլա

Գրենլանդիան չի վաճառվում․ Ռոբերտա Մեցոլա

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Գրենլանդիան չի վաճառվում՝ Եվրամիության անունից աջակցություն հայտնելով Դանիային և Գրենլանդիայի ժողովրդին։

«Գրենլանդիան չի վաճառվում և դրա սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։ Երբ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հոկտեմբերին ելույթ էր ունենում Եվրոպական խորհրդարանում, ուղերձը հստակ էր՝ երբ Գրենլանդիան նայում է դեպի Եվրոպա, գտնում է ընկերների և դաշնակիցների։ Այդ ուղերձն արդիական է նաև այսօր։ Եվրամիությունը կանգնած է Դանիայի և Գրենլանդիայի ժողովրդի կողքին։ Միասնական ենք և վճռական»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մեցոլան։

Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 1-ից 10 տոկոս մաքսատուրք է սահմանելու այն երկրներից ներմուծումների համար, որոնք դեմ են հանդես գալիս Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու իր ծրագրերին։ Այդ երկրներն են Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները և Ֆինլանդիան։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ 2026 թվականի հունիսի 1-ից այդ մաքսատուրքերը կհասնեն 25 տոկոսի և ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի հարցով գործարքը չի կայանա։

Ավելի վաղ Թրամփի որոշումը նոր մաքսատուրքերի սահմանման մասին քննադատել էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մակրոնը հայտարարել էր, որ որևէ սպառնալիք չի կարող ազդել իրենց վրա՝ լինի դա Ուկրաինայում, Գրենլանդիայում, թե որևէ այլ վայրում։ 8 երկրները, որոնց դեմ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել, համատեղ հայտարարություն էն տարածել՝ համերաշխություն հայտնելով Դանիանին և Գրենլանդիային։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում