Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պետք է հնարավորինս կարճ ժամկետներում հստակորեն իր դիրքորոշումն արտահայտի սահմանադրական բարեփոխումների նկատմամբ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»: «Առաջիկա երկու-երեք օրում Դուք պետք է հստակորեն և միանշանակ հայտարարեք՝ աջակցում եք առանց խորհրդարանի համաձայնության կառավարության փոփոխման առաջարկին», -ասել է Իվանիշվիլին:
Նա նշել է նաև, որ երկրում իշխանության հարցը որոշված է, և սահմանադրական բարեփոխումների փաթեթը խորհրդարանի քվեարկությանը կներակայացվեն մինչ մարտի վերջ: «Եթե ցանականում եք՝ ընդունեք իմ խոսքերը որպես վերջնագիր կամ քաղաքական մեծահոգություն: Ով համաձայն է այս փոփոխությունների հետ, կշարունակի ծառայել այս երկրին: Նա, ով դեմ է առաջարկին, ստանձնում է վերջին ինը տարիներին Ձեր համախոհների կատարած ցանկացած քայլի պատասխանատավությունը և կշարունակի ապրել այդ բեռով»,-ասել է Իվանիշվիլին:

Civilnet










