Գլխավոր Լրահոս

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների համար սահմանել նոր՝ աշխատանքային ստաժի վրա հիմնված հավելավճարներ։ Օրենքի նախագծերը ներառված են հունվարի 22-ի նիստի օրակարգում։

Նշվում է, որ նախագծի նպատակն է ամրապնդել ՍԴ դատավորների սոցիալական և նյութական անկախության երաշխիքները՝ հաշվի առնելով նրանց բարձր սահմանադրաիրավական կարգավիճակն ու բացառիկ լիազորությունները։

Առաջարկվում է, որ պաշտոնավարման երկրորդ տարում հավելավճարը կազմի հիմնական աշխատավարձի 20 տոկոսը, երրորդ տարում՝ 35 տոկոսը, իսկ չորրորդ տարվանից սկսած՝ ամեն տարի նախորդ տարվա չափին ավելանա ևս 10 տոկոս։ Հավելավճարը կկիրառվի առավելագույնը 11 տարվա համար։ 2026 թվականին ՍԴ դատավորների հավելավճարների համար պետական բյուջեից կհատկացվի 46 մլն 775 հազար դրամ։ Այդ գումարը կբաշխվի հետևյալ կերպ՝ սահմանադրական դատարանի նախագահ՝ 7 մլն 787 հազար 520 դրամ, փոխնախագահ՝ 5 մլն 790 հազար 720 դրամ, 7 դատավորներ՝ ընդհանուր 33 մլն 196 հազար 800 դրամ։


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում