Գլխավոր Լրահոս

ՀԷՑ-ը ֆինանսապես կայուն է․ Ռոմանոս Պետրոսյանը

ՀԷՑ-ը ֆինանսապես կայուն է․ Ռոմանոս Պետրոսյանը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 21-ին ընկերության գլխամասային գրասենյակում ընդունել է «Արդշինբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանին և վարչության անդամ, կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանին:

Ինչպես հայտնում են ՀԷՑ ՓԲԸ Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ՀԷՑ ՓԲ Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Ա. Շահնազարյանը և Գլխավոր տնօրենի խորհրդական Մ. Պողոսյանը:

Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ կարևորել է համագործակցության ընթացիկ պայմանների հնարավոր լավարկմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև քննարկվել են «Արդշինբանկ» ԲԲ Ընկերության կողմից ՀԷՑ-ին մատուցվող ընթացիկ գործառնությունների պայմաններին և ժամկետներին վերաբերող մանրամասներ: 

Հարցադրումներին ի պատասխան՝ ժամանակավոր կառավարիչը նշել է, որ ընկերությունն այս պահին գտնվում է ֆինանսապես կայուն և տնտեսապես բարենպաստ վիճակում, ինչը հնարավորություն է ընձեռում ընկերությանը ոչ միայն կատարելու իր առջև դրված ֆինանսական պարտավորությունները, այլ նաև հանդես գալու այլ գործառնություններով: 

Քննարկվել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության և «Արդշինբանկ» ԲԲ ընկերության միջև ընթացիկ համագործակցության շրջանակում առկա մի շարք հարցեր՝ ընդգծելով կողմերի միջև երկուստեք պատրաստակամությունը փոխադարձ գործընկերային հարաբերությունների բովանդակային լավարկման արդյունքում համագործակցությունը բերելու ավելի փոխշահավետ մակարդակի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում