Գլխավոր Լրահոս

Կեղծ խաղարկություններ` հայտնի ընկերությունների անունից. «Տոյոտա»-ից մինչև սուպերմարկետներ

Կեղծ խաղարկություններ` հայտնի ընկերությունների անունից. «Տոյոտա»-ից մինչև սուպերմարկետներ

Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Երևան Սիթի», «Քարֆուր» սուպերմարկետների և «Տոյոտա» ընկերության անունից՝ խաղարկությունների և նվերների վերաբերյալ։

«Մեր բացման առթիվ մենք նվիրում ենք այս հիասքանչ 2026-ի Toyota Corolla-ներից մեկը»,- նշված է «Տոյոտա» ընկերության անունից տարածված գրառման մեջ։

«Երևան Սիթի»-ն էլ իբր խաղարկում է մեքենա․ մասնակցից պահանջվում է ընդամենը իր բնակության քաղաքը նշել և «24 ժամվա ընթացքում սպասել անակնկալի»։ Այս գրառումները սոցցանցերում հավաքում են հարյուրավոր հավանումներ և տարածումներ, սակայն դրանք կեղծ են և հիմնական նպատակը օգտատերերի տվյալների կորզումն է, ինչը կարող է հանգեցնել նաև ֆինանսական կորուստների։

«Տոյոտա»-ն տարիներ շարունակ գործում է Հայաստանում

«Տոյոտա» ընկերության անունից գրառումը տարածվում է Toyota Dealler Fans ֆեյսբուքյան էջով։ Գրառումն էջի միակ ակտիվությունն է։ 

Ճապոնական ավտոարտադրող «Տոյոտա» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Տոյոտա Երևան» ընկերությունն է։

Գրառման մեջ նշվում է, թե մեքենան նվիրում են «բացման առթիվ»։ «Տոյոտա»-ի ավտոցուցասրահի բացումը Հայաստանում տեղի է ունեցել դեռևս 2009-ին։ Վերջին շրջանում «Տոյոտա»-ի որևէ նոր ավտոսրահի բացման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի եղել։

Լուսանկարը՝ president.am-ից

Սուպերմարկետների անունից կեղծ գրառումներ տարածող էջերը ուղղորդում են ֆիշինգային կայքեր

«Երևան Սիթի»-ի անունից գրառումներ տարածող «.Yerevan City Supermarkets» էջը ողողված է բացառապես խաղարկությունների և նվերների վերաբերյալ գրառումներով։

Իսկ «Քարֆուր»-ի անունից գրառումներ տարածող Carrfour’fans. ֆեյսբուքյան էջի դեպքում խաղարկության մասին գրառումն էջի միակ ակտիվությունն է։

Էկրանապատկերը՝ «Քարֆուր» սուպերմարկետների ցանցի անունից կեղծ գրառումներ տարածող Carrfour’fans ֆեյսբուքյան էջից

Բոլոր դեպքերում մեկնաբանություն գրելուց հետո օգտատերերին ուղարկվում է սուպերմարկետների իրական կայքերին նմանակող կեղծ կայքի հղում։ Այնուհետև նրանցից պահանջվում է գրանցվել կայքում՝ իբր «մրցանակը» ստանալու համար։

Էկրանապատկերը՝ «.Yerevan City Supermarkets» էջի հետ նամակագրությունից և ուղարկված կեղծ կայքից

Նման դեպքերում հայտնի ընկերությունների անուններն օգտագործվում են որպես խայծ՝ օգտատերերի վստահությունը շահելու համար։ Մինչդեռ գրառումների իրական նպատակը նրանց անձնական և բանկային տվյալների կորզումն է։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում