Գլխավոր Լրահոս

Արցախում մնացած հայեր են տեղափոխվել Հայաստան (լրացված)

Արցախում մնացած հայեր են տեղափոխվել Հայաստան (լրացված)

Արցախում մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան։ Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«‎Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թորոսյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ տեղափոխված բոլոր անձինք անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության, մյուսների առողջական վիճակը բավարար է:

«‎Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու: Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության: Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավանեսյանը։

***

Պաշտոնական հստակ տվյալներ չկան, թե 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո քանի հայ էր մինչ այժմ մնացել Արցախում։ Տարբեր աղբյուրների համաձայն նրանց թիվը մոտ երկու տասնյակ էր։

Արցախում մնացած հայերի թվում էին նաև Ադրբեջանի քաղաքացիություն ստացած Մուշեղ Գրիգորյանը և Կամո Հայրապետյանը, որոնք Բաքվի դատարանում ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործով։

Բռնի տեղահանումից հետո շարունակում էր Արցախում ապրել Կարեն Ավանեսյանը, ում նկատմամբ Ադրբեջանը շինծու քրեական գործ է հարուցել և դատապարտել 16 տարվա ազատազրկման՝ զինված սադրանք պլանավորելու մեղադրանքով։




Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում