Գլխավոր Լրահոս

Սիրիական բանակը 15 օրով երկարաձգել է քրդական ուժերի հետ զինադադարը

Սիրիական բանակը 15 օրով երկարաձգել է քրդական ուժերի հետ զինադադարը

Սիրիայի Պաշտպանության նախարարությունը հունվարի 24-ին հայտարարել է քրդական ուժերի հետ սիրիական բանակի գործողությունների բոլոր ճակատներում զինադադարի 15 օրով երկարացման մասին՝ սկսած 2026 թվականի հունվարի 24-ի ժամը 23:00-ից։

Պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ զինադադարի երկարացումը կատարվում է ԱՄՆ-ի գործողությանը աջակցելու նպատակով՝ Դաեշի կալանավորներին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ/SDF) կազմակերպության բանտերից Իրաք տեղափոխելու համար։

Ավելի վաղ Սիրիական Արաբական Բանակի գործողությունների հրամանատարությունը ՍԴՈւ-ի և Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալ խմբավորումներին՝ դադարեցնել իրենց խախտումներն ու սադրանքները։ Հրամանատարությունը SANA-ին տված հայտարությունում նաև տեղեկացրել է Հասաքայում մարդասիրական միջանցքների բացման մասին՝ համապատասխան նախարարությունների հետ համագործակցությամբ աջակցություն և օգնություն տրամադրելու նպատակով։

Սիրիայի կառավարական ուժերի կողմից ռազմական ճանապարհով հյուսիս-արևելյան շրջանների գրավումը քրդերին ստիպել էր համաձայնել նոր զինադադարի, որը պաշտոնապես ուժի մեջ է հունվարի 20-ի երեկոյից։

Սիրիայի կառավարությունը չորս օր ժամանակ է տվել քրդերին՝ մշակելու ինտեգրման համապարփակ ծրագիր։ Փոխարենը իշխանությունները խոստացել են դրական արձաքանքի պարագայում, չմտնել հյուսիսարևելյան կարևոր քաղաքների՝ Հասակեի ու Ղամիշլիի կենտրոններ, զորքերը տեղակայել արվարձաններում՝ մինչև ամբոջական ինտեգրման համաձայնությունը։

***

Հունվարի 6-ին Հալեպում քրդական և կառավարական ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել: Բախումները սաստկացել էին հունվարի 8-ին։ Հունվարի 9-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ քաղաքում իրավիճակը կարգավորելու համար հրադադար է հաստատվում։ Մարտերը կապված էին 2025-ի մարտին ստորագրված համաձայնագրի չկատարման հետ, որը պետք է ինտեգրեր քրդական կառավարման ինստիտուտները և ՍԴՈւ մարտիկներին սիրիական պետության մեջ։

Սիրիայի կառավարարական զորքերը հունվարի 17-ից ակտիվորեն հարձակվել էին Սիրիայի հյուսիսում և արևելքում մեծ տարածք վերահսկող Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) քրդական ջոկատների դիրքերի վրա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում