Գլխավոր Լրահոս

Թրամփը Կանադային սպառնացել է 100 տոկոս մաքսատուրքով

Թրամփը Կանադային սպառնացել է 100 տոկոս մաքսատուրքով

Թրամփը սպառնացել է Կանադային՝ 100 տոկոս մաքսատուրքով, իսկ Կանադայի վարչապետին անվանել է նահանգապետ։ Այս մասին նա գրել է Truth Social-ի իր էջում։

«Եթե նահանգապետ Քարնին կարծում է, որ պատրաստվում է Կանադան դարձնել Չինաստանի համար «փոխադրման նավահանգիստ»՝ ապրանքներ ու արտադրանք ԱՄՆ ուղարկելու համար, ապա նա խիստ սխալվում է: Չինաստանը կուտի Կանադային, լիովին կսպառի այն և կոչնչացնի նրանց բիզնեսները, սոցիալական կառուցվածքն ու ընդհանուր կենսակերպը»,- գրել է Թրամփը՝ նշելով, որ եթե Կանադան համաձայնագիր կնքի Չինաստանի հետ, ԱՄՆ-ն 100 տոկոս մաքսատուրք կկիրառի ներմուծվող բոլոր կանադական ապրանքների և արտադրանքի նկատմամբ:

Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրի հարցերով պատասխանատու Կանադայի նախարար Դոմինիկ ԼեԲլանկը շաբաթ օրը X-ի եթերում ավելի ուշ ասել է, որ «Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ձգտում չկա»։

Փոխարենը, նա Օտտավայի և Պեկինի միջև անցյալ շաբաթ հայտարարված համաձայնագիրը նկարագրել է որպես «մի քանի կարևոր սակագնային հարցերի լուծում»։

«Կանադայի նոր կառավարությունը կառուցում է ավելի ուժեղ կանադական տնտեսություն՝ մի ծրագրով, որը ամրապնդում է մեր ուժը երկրի ներսում և ամրապնդում մեր առևտրային գործընկերությունը ամբողջ աշխարհում», - ասել է ԼեԲլանկը։

Թրամփի մաքսատուրքերի սպառնալիքը հնչում է Կանադայի և ԱՄՆ-ի միջև լարվածության ֆոնին, որն աճել է այս շաբաթ Դավոսում (Շվեյցարիա) կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Քարնիի ելույթից հետո․ այն դիտվել է որպես Թրամփի վարչակազմի քաղաքականության քննադատություն։

«Մենք գտնվում ենք խզման մեջ, այլ ոչ թե անցումային շրջանի», - ասել է Քարնին՝ ելույթի ժամանակ կոչ անելով աշխարհի «միջին տերություններին» խորացնել համագործակցությունը հարկադրանքի և սպառնալիքների դեմ։

Վարչապետի խոսքերը առաջացրել են Թրամփի զայրույթը, ով պատասխանել է՝ ասելով, որ «Կանադան ապրում է Միացյալ Նահանգների շնորհիվ»։ «Հիշիր դա, Մարկ, հաջորդ անգամ, երբ հայտարարություններ անես», - ասել է նա Դավոսում։

***

Անցյալ շաբաթ Կանադայի կառավարությունը հայտարարեց Չինաստանի հետ նոր ռազմավարական գործընկերության մասին, այն բանից հետո, երբ Քարնին մեկնեց այդ երկիր՝ չինացի առաջնորդների հետ բանակցություններ վարելու։

Գործարքի համաձայն՝ Պեկինը կնվազեցնի կանոլայի և Կանադայից ներմուծվող այլ գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերը, փոխարենը Օտտավան կթույլատրի մինչև 49,000 չինական էլեկտրական մեքենաների մուտքը Կանադայի շուկա։




Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում