Ամերիկյան JPMorgan Chase բանկային կորպորացիան մտադիր է 19 հազ. աշխատատեղ կրճատել, հաղորդում է AFP-ն:
Կրճատումների մեծ մասը՝ 13-15 հազ., կիրականացվեն բանկի հիփոթեքային ստորաբաժանումներում, որոնց վրա կատարված ծախսերը 2012թ. գերազանցել են $9 մլրդ-ը: Ընթացիկ տարում 3-4 հազ. աշխատատեղ կկրճատվի մասնավոր և կորպորատիվ հաճախորդների սպասարկման բաժնում:
Բանկում կանխատեսում են, որ ձեռնարկված միջոցառումները հնարավորություն կտա գործառնական ծախսերը 2012-ի համեմատ կրճատել $3 մլրդ-ով:
2012թ. բանկը արդեն կրճատել է 1200 աշխատատեղ: Մինչ այդ JPMorgan Chase-ը երկու տարի շարունակ մեծացրել է աշխատանքային հաստիքների թիվը:
2012թ. վերջի դրությամբ JPMorgan Chase-ի ստորաբաժանումներում աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 258 հազ. 965:
Civilnet











