Գլխավոր Լրահոս

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը Փաշինյանը այցելեց Եռաբլուր

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը Փաշինյանը այցելեց Եռաբլուր

Հունվարի 27-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առիթիվ «Եռաբլուր» էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներն ու բարձրաստիճան պաշտոնյաները։

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առիթով հղած ուղերձում Փաշինյանը նշել է. «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը և նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է, սա է պատճառը, որ հիշատակի պետական օր է սահմանվել։ Բայց այս օրից այնկողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը՝ ավելանում է պատասխանատվությունն այն բանի համար, որ մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն»։

Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է։ Օրենքի նախագիծը ընդունվեց այս տարի։ Նախագծի հեղինակներն ընտրել են հունվարի 27-ը՝ Բանակի օրվան նախորդող օրը, որպեսզի այն չկապվի որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ, բայց ունենա հստակ սիմվոլիզմ։

2025-ի սեպտեմբերի 27-ին՝ 2020-ի 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չգնաց Եռաբլուր։ Պաշտոնյաները Եռաբլուր չայցելեցին նաև սեպտեմբերի 13-14-ին. 2022-ի այդ օրերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում հայկական կողմից պաշտոնապես զոհվեց 224 զինծառայող։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում